Խորհրդակցություն ՏԿԵՆ-ում. քննարկվել են ԼՂ-ից տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

 

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն -ից:

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր։ Նախ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովմանն առնչվող հարցեր։

Այնուհետև քննարկվել են ՏԻՄ լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրավական և մասնագիտական հսկողության իրականացման վերաբերյալ հարցեր, քանի որ ՏԿԵ նախարարության կողմից ՏԻՄ սեփական լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության արդյունքներով արձանագրվել են մի շարք թերություններ և բացթողումներ։

Նախարարը հերթական անգամ հանձնարարել է կոշտ վերահսկողություն սահմանել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ, արձագանքել ցանկացած թերացման, անբարեխիղճ կապալառուների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ սահմանված վարչարարություն։

Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պահել համայնքների ղեկավարների կողմից տրամադրվող շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Հատկապես խիստ վերահսկողություն իրականացնել ճանապարհամերձ գոտիներում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ։ Յուրաքանչյուր դեպքով ստուգել դրանց իրավաչափությունն ու տեխնիկական նորմատիվներին համապատասխանությունը։

Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.