Գերագույն ռադան Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակեց մայիսի 20-ին |armenpress.am|

armenpress.am։ Գերագույն ռադան որոշել Է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին: Համապատասխան որոշումը մայիսի 16-ին պաշտպանել Է 315 խորհրդարանական:

«Այսպիսով պաշտոնակալության արարողությունը կկայանա մայիսի 20-ին ժամը 10:00-ին»,-քվեարկությունից հետո հայտնել Է խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբիյը: Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ին Զելենսկուն պաշտոնապես ճանաչել Է նախագահական ընտրությունների հաղթող:

Ընտրությունների երկրորդ փուլում նրան պաշտպանել Է ընտրողների 73,22 տոկոսը, նրա ընդդիմախոսին՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ 24,45 տոկոսը: Ուկրաինայի օրենսդրության համաձայն, նոր նախագահի պաշտոնակալության արարողությունը պետք Է կայանա ԿԸՀ-ի կողմից ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից եւ «Գոլոս Ուկրաինի» թերթում դրանց հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի 3-ից ոչ ուշ: Ընդ որում՝ պաշտոնակալության արարողության ստույգ ամսաթիվը որոշում Է խորհրդարանը՝ առանձին քվեարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.