893 միլիոն դրամ՝ ԱԺ աշխատակազմի աշխատավարձերին և խրախուսմանը, պատգամավորների գործուղումներին |hetq.am|

hetq.am։ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով կհատկացվի մոտ 893 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց կառավարության հերթական նիստի ընթացքում:

Գումարը կփոխանցվի Ազգային ժողովին՝ այս տարվա բյուջեում առաջացած պակասուրդը լրացնելու համար և կապահովի խորհրդարանի բնականոն գործունեությունը:

893 միլիոն դրամը կփոխանցվի կառավարության պահուստային ֆոնդից։ Դրանից մոտ 403 միլիոն դրամը կհատկացվի ավելացած 59 աշխատակիցների աշխատավարձերին և վեցերորդ գումարման պատգամավորների, նրանց օգնականների վերջնահաշվարկին։

94 միլիոն դրամ կտրամադրվի խորհրդարանի աշխատակազմի պարգևատրումներին, դրամական խրախուսմանը։ Իսկ 118 միլիոն դրամ կհատկացվի պատգամավորների գործուղումներին, 183 միլիոն դրամ՝ Ազգային ժողովի նախագահի՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ստրասբուրգ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ այցերին։

Այդ գումարից մոտ 30 միլիոն դրամով կգնվեն համակարգիչներ և տպիչ սարքեր, 14 միլիոն դրամով կկահավորվեն աշխատասենյակները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.