Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին |news.am|

news.am։ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց սեպտեմբերի 29-ին Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն անցկացնել:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Արեւաբույր համայնքի ավագանու թվով 5 անդամները (օրենքով նախատեսված 5-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Արեւաբույր համայնքի ավագանու անդամ Ջիվան Մանուկյանի լիազորությունները դադարեցվել էին վեջինիս՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելու կապակցությամբ:

Ավագանու անդամներ Արա Մարգարյանը եւ Նարեկ Ասլանյանը ս.թ. փետրվարի 19-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել:

Այդ հանգամանքներով պայմանավորված, անհնարին է դարձել Արեւաբույր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել են երկուսը: Ս.թ. ապրիլի 3-ին ավագանու մնացած անդամները կազմել են Արեւաբույր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.