32 տարի առաջ այս օրը ԼՂ Մարաղա քաղաքում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս․ ԱԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: 32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը դարձան ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ մաս: Այս մասին ասված է X–ի` ՀՀ արտաքին գործերի նախարարության միկրոբլոգում։

 
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերեվարվել, բնակչության մնացած մասը՝ շուրջ 5000 մարդ, բռնի տեղահանվել են։
ԱԳՆ–ից նշում են, որ սա փաստագրված է այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում, ինչպիսիք են Human Rights Watch–ը և Amnesty International–ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.