tert.am։ Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասը հայտարարել է, որ Վենեսուելան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել ԱՄՆ վարչակազմի հետ: Այդ մասին նա ասել է TeleSUR հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է RT-ն:
«Եկել է դիվանագիտության ժամանակը, և մենք պատրաստ ենք վերադարձնել դիվանագիտությունը, բանակցել և հարգել միմյանց»,- նշել է Արրեասը:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է նաև, որ Դոնալդ Թրամփի կառավարությունը «ձախողվել է Վենեսուելայի դեմ ուղղված իր բոլոր մտադրություններում և գործողություններում»: