Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հաստատում է, որ Թագավորական ռազմաօդային ուժերը Իսրայելի ուղղությամբ Իրանի գիշերային հարձակման ժամանակ խոցել են «մի շարք դրոններ»։ Այս մասին հայտնում է timeofisrael.com-ը։
Բրիտանացի պաշտոնյան ասում է, որ Իրանի հարձակումը «վտանգավոր եւ անհարկի էսկալացիա» էր, եւ որ ռազմաօդային ուժերի գործողությունը Իսրայելում եւ հարեւան երկրներում կյանքեր է փրկել։
«Հարգանքի են արժանի մեր օդաչուների քաջությունն ու պրոֆեսիոնալիզմը, նրանք թռչում էին վտանգին ընդառաջ, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը»,- ասել է նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետը գովաբանել է բրիտանացի օդաչուներին նրա համար, որ նրանք «ձեռնոց են նետել վտանգին, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակչությանը» Իսրայելի վրա Իրանի հարձակման ժամանակ