Վրաստանի խորհրդարանին հարակից փողոցում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել |news.am|

news.am: Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են։ Խորհրդարանի հարակից տարածքում՝ Ճիճինաձե փողոցում, ցույցի մասնակիցների և ոստիկանների միջև ֆիզիկական բախում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ 

Հանրահավաքի մասնակիցներն ասում են, որ իրավապահները փորձում են ստիպել նրանց լքել Ճիճինաձեի փողոցը, որտեղ գտնվում են այժմ։

«Արդեն ձեռքերը թափահարում են, խուլիգանության են անցել։ Մենք դա թույլ չենք տա։ Այսօրվա գիշերն այլ կերպ կավարտվի, ես դա խոստանում եմ վրաց բնակչությանը»,- ասել է հանրահավաքի մասնակիցներից մեկը։

Տեղում ներկա են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Նիկա Մելիան, Նիկա Գվարամիան, Սոփո Ջափարիձեն և այլք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.