Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան Վահան Հովհաննիսյանի կողմից ստացվել է ահազանգ, ըստ որի՝ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպք է տեղի ունեցել, որի հետևանքով անձին տեղափոխել են բժշկական հաստատություն։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների խպաշտպանի գրասենյակից։
«Ստացված ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է բժշկական հաստատություն՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Ուսումնասիրվում է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում նշված միջադեպի առնչությամբ տարածված տեղեկատվությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տեղափոխում և շտապ օգնության մեքենան նստեցնում մի քաղաքացու։