24news.am: Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մոսկվան մեղավոր է Ղրիմի թաթար ժողովրդի ցեղասպանության համար: Այդ մասին հաղորդում է УНН–ն:
Նախագահն այս հայտարարությունն արել է Ղրիմի թաթարների արտաքսման հիշատակի օրը, որը նշվում է մայիսի 18-ին:
«Կյանքից հեռանում են վկաները, բայց Մոսկվայի կողմից կազմակերպված ցեղասպանության հիշողությունները մնում են Ղրիմի թաթարների պատմական հիշողության մեջ»,- գրել է Պորոշենկոն:
Նախագահը շեշտել է, որ այդ հիշողությունները հավերժ կմնան «ուկրաինացի ժողովրդի հիշողության մեջ»: