ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այդ մասին Բլինքենը հայտարարել է Պեկինում՝ իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ 5,5 ժամ տևած բանակցությունների ընթացքում:

«Ես կրկնել եմ, որ մեզ շատ է անհանգստացնում Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սանձազերծած Ռուսաստանին Չինաստանի կողմից օգնություն տրամադրելու հարցը»,- նշել է Բլինքենը:

Նրա այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում:

Սակայն Բլինքենն անպատասխան է թողել ռուսներին օգնելու համար Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցը:

Պեկինում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը:

ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.