«Տանան հեռու խոխեք» նախաձեռնությունը Արցախի դրոշով քայլեթ է իրականացրել Երևանի փողոցներում՝ աջակցություն հայտնելով տավուշեցիներին

«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամները Արցախի դրոշով քայլեթ և իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի փողոցներում՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշեցիներին։

«Հայի պատվի և արժանապատվության ոտնահարման, հայի տան քանդման, հայրենիքի սահմանների փոքրացման ամեն մի դեպք ցասումով է լցնում հայ մարդու հոգին։ Դե՛մ ենք հայկական տարածքների ապօրինի հանձնմանը», – նշել է նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ ապրիլի 20-ից իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի մարզում սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։

Սահմանազատման աշխատանքները, սակայն, մեկնարկել էին։ Կառավարության տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Կառավարությունը նշել էր, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.