Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Զելենսկուն զրկեց խորհրդարանը ցրելու հնարավորությունից |lragir.am|

lragir.am: Ուկրաինայի խորհրդարանը, որտեղ իշխում է «Եվրոպական Ուկրաինա» կոալիցիան, կանխարգելիչ քայլ է ձեռնարկել, որ երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին չկարողանա ցրել խորհրդարանը և ամռանը նոր արտահերթ ընտրություններ անցկացնել: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները պետք է կայանան 2019 թվականի հոկտեմբերի 17-ին:

Կոալցիայի անդամ «Ժողովրդական ճակատ» խմբակցության ղեկավար Մաքսիմ Բուրբակը հայտարարել է, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պարուբին հաստատել է կոալիցիայի փլուզումը: Այժմ մեկ ամսվա ընթացքում պետք է նոր կոալիցիա ձևավորվի, իսկ Զելենսկին, որի երդման արարողությունը նշանակվել է մայիսի 20-ին, մինչ այդ չի կարող ցրել խորհրդարանը: Մեկամսյա ժամկետի ավարտին, երբ կձևավորվի նոր կոալիցիան, այդ ժամանակ ևս Զելենսկին չի կարողանա ցրել խորհրդարանը, քանի որ սահմանադրությունն արգելում է ցրել երկրի խորհրդարանը լիազորությունների ժամկետի ավարտին մնացած վերջին 6 ամիսների ընթացքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայտնի են առաջին արդյունքները. Զելենսկին Պորոշենկոյից գրեթե կրկնակի ավել ձայներ է ստացել |armtimes.com|

Ուկրաինայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարել է, որ երկրում կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ |tert.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.