Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը |1lurer.am|

1lurer.am: Կսահմանվի Ոստիկանական գվարդիայի կարգավիճակը: Ի տարբերություն ոստիկանական զորքերի՝ Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի կարգավիճակը: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 2-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և այլ օրենքների նախագծերի փաթեթը:

Ոստիկանության գվարդիային է վերապահվելու հասարակական կարգի, անվտանգության ապահովումը, պետական պահպանության ենթակա օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման ապահովումը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովմանն աջակցությունը, քրեական վարույթ իրականացնող մարմիններին օժանդակումը, ռազմական և արտակարգ ռեժիմների իրականացման շրջանակում օժանդակությունը:

«Ոստիկանական գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի լինելու ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը: Այն ձևավորվելու է ոստիկանության հետևյալ ստորաբաժանումների բազային հենքով՝ Ոստիկանության զորքեր, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում առկա հատուկ ստորաբաժանումներ, և ունենք քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եկող ստորաբաժանում՝ վարույթի շրջանակներում անձանց պաշտպանության տեսանկյունից: Այս ստորաբաժանումները կդադարեցնեն իրենց գործունեությունը»,- ասաց նախարարի տեղակալը և հավելեց, որ լինելու է ոստիկանապետի ընդհանուր ղեկավարում, Ոստիկանության գվարդիայի հրամանատարի անմիջական ղեկավարում:

Ըստ Արփինե Սարգսյանի՝ բացի Երևանից՝ կգործեն նաև տարածքային ստորաբաժանումներ հանրապետության 3 հատվածներում՝ հյուսիսային, կենտրոնական, հարավային: Կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող:

«Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ փաթեթից անմաս չի մնացել նաև «Հավաքների ազատության մասին» օրենքը, որում վերացվել են որոշակի արգելքներ՝ հավաքների ազատության տեսանկյունից, նաև վարչական որոշ պատասխանատվության միջոցներ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում:

Նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է՝ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա պարզաբանեց, որ ոստիկանության բարեփոխումների հարցում Կառավարությունը գլխապտույտ արագություններ չի զարգացնում, բայց այդ բարեփոխումների իրականացման հարցում հետևողական է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.