Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են։ Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ, որոնք ոստիկանական ծառայողների կողմից հիմնականում բացվում են՝ երբեմն քաղաքացիներին բերման ենթարկելով։