Փարիզը Բաքվին մեղադրել է Նոր Կալեդոնիայում անկարգությունների համար |tert.am|

tert.am: Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Ժերալդ Դարմանինը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։ Այս մասին մայիսի 16-ին հայտնել է Le Figaro թերթը։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը, Ռուսաստանը կամ Չինաստանը կապ ունեն Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող անկարգությունների հետ, նախարարն ասել է, որ «Ադրբեջանի պարագայում դա երևակայություն չէ, այլ իրականություն», ինչպես նաև ափսոսանք է հայտնել, որ Կալեդոնիայի անկախության որոշ կողմնակիցներ. գործարք է կնքել Ադրբեջանի հետ:

«Սակայն այսօր, չնայած ներքին գործերին միջամտելու փորձերի առկայությանը, ոչ մի երկիր Նոր Կալեդոնիայում բռնություն տարածելու կարողություն չունի։ Ֆրանսիան ինքնիշխան է իր տարածքում »,- նշել է Դարմանինը։

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Դարմանենի հայտարարություններին.

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ՆԳ նախարարին խորհուրդ է տվել «Նոր Կալեդոնիայում անկախության ցույցերին աջակցելու համար Ադրբեջանին մեղադրելու փոխարեն կենտրոնանալ օտար շրջաններում իր երկրի ձախողված քաղաքականության վրա»:

Ինչպես հիշեցնում է թերթը, Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել, զորքեր է մտցրել և արգելել է TikTok սոցիալական ցանցը, որը լայնորեն օգտագործվում է անկարգություններ հրահրողների կողմից։ Արգելքը հիմնավորված է նաև օտարերկրյա երկրների կողմից ապատեղեկատվության տարածման մտավախություններով։ Այս կապակցությամբ Ֆրանսիայի անվտանգության ծառայությունները նշում են Ադրբեջանը, որի հետ Փարիզը մի քանի ամիս լարված հարաբերություններ ունի։

Նոր Կալեդոնիայում խռովարարները բողոքում են Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծի դեմ, որն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան տասը տարի բնակվող անձանց։ Տեղաբնիկները դրան դեմ են:

Հայտնի է, որ ապրիլի 18-ին Ադրբեջանը և Նոր Կալեդոնիան ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն այնուհետեւ քննադատել է Բաքվին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.