Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է.Զոհրաբ Մնացականյան

Բրատիսլավայում մայիսի 6-ին տեղի է ունեցել Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների նախարարական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Վիշեգրադյան քառյակի երկրներ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը, Չեխիայի ԱԳ նախարար Թոմաս Պետրիչեկը, Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն, Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Արևելյան գործընկերության անդամ երկրներ Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի ԱԳ նախարարներ և Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալներ:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպման անցկացումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված նախարարական հանդիպմանը և բարձրաստիճան համաժողովին ընդառաջ, ինչը հնարավորություն է ընձեռնում վերլուծել Արևելյան գործընկերության անցած 10 տարիների ձեռքբերումները և մտքեր փոխանակել հաջորդ տասնամյակի տեսլականի շուրջ նաև Վիշեգրադյան քառյակի հետ:

Հանդես գալով նախարարական հանդիպմանը՝ ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը Արևելյան գործընկերությունը բնութագրեց որպես ԵՄ հետ ՀՀ-ի համագործակցությունն օժանդակող կարևոր հարթակ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առավել կարևորեց Արևելյան գործընկերության շրջանակում առանձին երկրների հետ իրականացվող համագործակցության տարբերակման և համախմբման մոտեցումների համադրումը, ինչպես նաև Արևելյան գործընկերության վերաբերյալ ԵՄ անդամ երկրների շրջանում համաձայնեցված ընկալման ձևավորումը: Այս տեսակետից առանձնահատուկ ընդգծվեց, որ Հայաստանի համար Արևելյան գործընկերությունը եվրոպական ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված գործընկերություն է:

Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Արևելյան գործընկերության հիմքում պետք է լինի մարդը, նրա իրավունքների և ազատությունների առաջմղումը և ըստ այդմ մարդկանց միջև շփումների խրախուսումը: Այս համատեքստում նախարար Մնացականյանն արժևորեց մուտքի արտոնագրերի ազատականացումը, որը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների գործընկերության ամրապնդման համար:

Անդրադառնալով անվտանգության խնդիրներին և հակամարտությունների ազդեցություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հակամարտային իրավիճակները տարբեր են և ունեն տարբեր ազդեցություն գործընկեր երկրների վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել յուրովի մոտեցում՝ կապված կոնկրետ իրավիճակների առանձնահատկությունից:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը կարգավորող շրջանակային համաձայնագիր ՀԸԳՀ-ն, որը, ի թիվս այլ հնարավորությունների, կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման և արդիականացման օրակարգի առաջմղմանը, ներառյալ ոլորտային համագործակցության միջոցով: Այս տեսակետից նախարար Մնացականյանը կարևորեց փոխկապակցվածության տարածաշրջանային ծրագրերի համաչափ զարգացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.