Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի շրջանակներում իրականացվող ուժեղացված ծառայության ժամանակ, տրանսպորտային միջոցը վարելու ընթացքում ծխախոտ օգտագործելու պատճառով, կանգնեցվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենայի սրահից իր գրպանն է տեղափոխել ծխախոտի տուփ։ Պարեկների կողմից գրպանի պարունակությունը տրամադրելու պահանջ ներկայացվելուց հետո վարորդը նետել է ծխախոտի տուփը։
Պարզվել է, որ դրանում առկա է եղել կաթուցիչ և դեղնականաչավուն կանեփանման զանգված։ 
Ավտոմեքենայի 59-ամյա վարորդը և 66-ամյա ուղևորը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով տեղափոխվել են Ոստիկանության բաժին։
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Որոշում է կայացվել՝ նշված երկու անձանց ձերբակալելու մասին, ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։
Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ։    

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.