azatutyun.am: Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Նամիկ Իսլամզադեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռազմաօդային ուժերի գործող հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովն ազատվել է պաշտոնից՝ զինվորական ծառայության տարիքային շեմը լրանալու պատճառով։