«Կամք» նախաձեռնության հիմնադրի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը․ ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելով խուլիգանություն կատարելու համար մեղադրանք է ներկայացվել «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք է կիրառվել․

«ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում, դրա մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել էր «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն ևս 4 անձ։ 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Վ․Չ․-ն 2024թ․մայիսի 16-ին` ժամը 12:25-ի սահմաններում, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, գիտակցելով, որ իր հակաիրվական և հակաբարոյական գործողությունները լուսաբանվում են առցանց հեռահաղորդակցությամբ և տեսանելի են այլ անձանց կողմից, տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաներն օգտագործելով, մարդկանց անդորրը խաթարելով, կատարել է խուլիգանություն։ 

Մասնավորապես, Երևան քաղաքի Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում՝ ՀՀ կառավարության թվ 1 մասնաշենքի տնտեսական մուտքի դիմաց, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների, բազմաթիվ քաղաքացիների և առցանց հաղորդակցություն իրականացնող լրագրողների ներկայությամբ նա վիճաբանել էր մի քաղաքացու հետ, որի ընթացքում բարձրաձայն անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնող անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցրել վերջինիս հասցեին, ինչի կապակցությամբ ձերբակալվել էր տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից։ 

Ձեռք բերված փաստերի հիման վրա, նշված արարքները կատարելու համար, Վ․Չ․-ին ներկայացվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ 
Միջադեպի ընթացքում ձերբակալված մյուս 4 անձինք ազատ են արձակվել արգելանքից՝ դրա անհրաժեշտությունը վերանալու հիմքով։ 
Նախաքննությունը շարունակվում է» , ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.