Չեմ բացառում, որ կնշանակվեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար. Արգիշտի Քարամյան |tert.am|

tert.am: Դեռևս ես չեմ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Չեմ բացառում, որ կլինեմ: Լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

«Բոլորիդ քաջ հայտնի է, որ ՊՎԾ-ն վարչապետին առընթեր մարմին է, հետևաբար ինչպես վարչապետը որոշի, այդպես էլ կանենք»,-ասաց Քարամյանը:

Դիտարկմանը, թե, ըստ օրենսդրության, այս դեպքում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել ավելի բարձր տարիք ունեցող տեղակալը, Քարամյանն ասաց, որ տեղյակ է օրենքի այդ դրույթին, սակայն եթե կա առաջարկ, օրենքն այդ պարագայում չի գործում:

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, թե Դավիթ Սանասարյանի պաշտոնավարման ժամանակավոր կասեցումից հետո ՊՎԾ որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել, Քարամյանն ասաց, որ չի տիրապետում նման տեղեկության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Արգիշտի Քյարամյանը ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

Հայտարարագրումս ներկայացված դրամական միջոցների մի զգալի մասն ինձ նվիրել է Եվրոպայում բնակվող քեռիս. Արգիշտի Քյարամյանի պարզաբանումը

Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.