Քաղաքական խորհրդակցություններ Ադրբեջանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև, քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի և Թբիլիսիի միջև զարգացող ռազմավարական փոխշահավետ գործընկերային հարաբերությունները կարևոր գործոն են Հարավային Կովկասում առաջընթացի համար, ըստ ադրբեջանական կողմի, Բաքվում հայտարարել են Ադրբեջանի և Վրաստանի փոխարտգործնախարարներ Սամիր Շարիֆովն ու Լաշա Դարսալիան։

Երեկ Բաքվում կայացել է Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ տրանսպորտի, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

Կողմերն ընդգծել են, որ երկու երկրների համատեղ ջանքերով և մասնակցությամբ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերը ծառայում են նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության հաստատմանը։

Ադրբեջանական կողմը նշում է, որ Շարֆովն ու Դարսալիան մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Նշվում է, որ ադրբեջանական կողմը նաև տեղեկություններ է տվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի մասին։

Թբիլիսին բազմիցս հայտարարել է, որ չնայած տարածաշրջանի բարդ իրավիճակին, Վրաստանը պաշտպանում և իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ձեռքբերմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.