Պարտադիր զորակոչին, վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին մասնակցելու ծանուցումները կկարգավորվեն |1lurer.am|

1lurer.am: Գործող օրենքի համաձայն՝ պարտադիր զինծառայության զորակոչին, վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին մասնակցելու գործընթացի շրջանակում քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումներն ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևերը: Ծանուցման գործընթացը հստակեցնելու նպատակով մշակվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Գործընթացը կարգավորվում է հետևյալ սկզբունքով. մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով: Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկորրդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորրդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը քաղաքացուն չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա ազդարար համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված, որից հետո՝ չներկայանալուց հետո, կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- ասաց Հրաչյա Սարգսյանը և հավելեց՝ գործընթացի շրջանակում հնարավոր կլինի ներգրավել համապատասխան թվով պահեստազորայիններ:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացվում է վարժական հավաքի նախապատրաստման գործընթաց: Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինկոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

Հրաչյա Սարգսյանն առաջարկեց օրենքի նախագիծը քննարկել հրատապ ռեժիմով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.