ԱՄՆ-ն ուսումնասիրում է, թե ինչպես կարող է ամրապնդել աջակցությունը Հայաստանին․ Էնթոնի Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Հայաստանի մի շարք դիմումներ, թե ինչ կարող է Միացյալ Նահանգներն անել Հայաստանին աջակցությունն ամրապնդելու և երկրի հետ հարաբերությունները խորացնելու համար։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով կոնգրեսական Ջիմ Կոստայի հարցին։

«Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք դիմումներ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ամրապնդենք աջակցությունը Հայաստանին և խորացնենք հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես շաբաթներ առաջ Բրյուսելում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել մենք և Եվրամիությունը Հայաստանին աջակցելու համար, և մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է Բլինքենը։

Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ոլորտներում արտասովոր աշխատանք է արել՝ երկիրը ղեկավարելով շատ բարդ ժամանակահատվածում։

Բլինքենը նաև հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան համաձայնության հասնել խաղաղության պայմանագրի հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.