Կոբախիձե․ «ԵՄ ներկայացուցիչն ինձ սպառնացել է, որ ես կկրկնեմ Ֆիցոյի ճակատագիրը» |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը։ Այս մասին Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Ինձ հետ զրույցում ԵՄ հանձնակատարներից մեկը թվարկեց այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան գործիչները «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարելուց հետո։ Տեսաք թե ինչ տեղի ունեցավ Ֆիցոյի հետ, դուք պետք է շատ զգույշ լինեք», – եվրահանձնակատարի խոսքերն է մեջբերում Կոբախիձեն՝ չբացահայտելով, սակայն, նրա ինքնությունը։

ԵՄ ներկայացուցիչները Կոբախիձեի այս հայտարարությունն առայժմ չեն մեկնաբանում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.