azatutyun.am: Վրաստանի օրենսդիր մարմնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն հաղթահարելու համար խորհրդարանի նիստը գումարվելու է մայիսի 27-ին։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին վիճահարույց օրենքը վետոյի է ենթարկել մայիսի 18-ին։
Նշենք նաև, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդում է, որ ԵՄ ներկայացուցիչները իրեն սպառնացել են, թե ինքը կարող է կրկնել օրերս մահափորձի թիրախ դարձած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ճակատագիրը, եթե օրենքի վրա նախագահի կողմից դրված վետոն հաղթահարվի։ Վրաստանի վարչապետը չի բացահայտել ներկայացուցչի ինքնությունը։