1lurer.am: Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Էլչին Ամիրբեկովը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Երևանը և Բաքուն պայմանավորվել են ազատ արձակել կողմերի մոտ պահվող ադրբեջանցի և հայ զինծառայողների: Հայաստանն էլ աջակցությունն է հայտնել COP29-ը Բաքվում անցկացնելու՝ Ադրբեջանի հայտին և հանել իր թեկնածությունը: Իսկ Ադրբեջանն աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։