Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ, զրուցել հեղեղումների հետևանքով տուժած բնակիչների հետ․ ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզի Ալավերդի և Տաշիր համայնքներ՝ գետերի վարարման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով:

Վարչապետի որոշմամբ ստեղծված Օպերատիվ շտաբի ղեկավար, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն– ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը զեկուցել են իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև բնակչությանն առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու գործընթացի մասին: 

Նշվել է, որ աղետի հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցներն իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, իրականացնել վնասների գույքագրում, այնուհետև կքննարկվեն աղետի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերը:

Վարչապետը զրուցել է նաև հեղեղումների հետևանքով տուժած բնակիչների հետ՝ ընդգծելով, որ բոլոր խնդիրները գտնվում  են կառավարության ուշադրության կենտրոնում:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ, ծանոթացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում հեղեղումների պատճառած վնասներին: Զեկուցվել է, որ այստեղ իրականացվում են հրատապ ամրաշինական աշխատանքներ՝ ճանապարհի երթևեկությունն ապահովելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.