Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ուղերձում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
106 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին վերականգնվեց մեր անկախ պետականությունը:
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։
Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու իրավունքների պատշաճ իրացման երաշխավորը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»: