Վահե Ղազարյանի բացակայությունը Ազգային ժողովում վեճի առիթ դարձավ |azatutyun.am|

azatutyun.am: Խորհրդարանում Ներքին գործերի նախարարության բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացել է ոչ թե նախարար Վահե Ղազարյանը, այլ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Վերջինս ասաց, որ ներքին գործերի նախարարը չի գա քննարկմանը։

«Ազատության» հարցին, թե արդյոք պատճառն ա՞յն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները առավոտից գտնվում են ՆԳՆ շենքի դիմաց՝ պահանջելով Վահե Ղազարյանի հետ հանդիպում, փոխնախարար Սարգսյանը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ դրա վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցերին կպատասխանի նիստից հետո։

Խորհրդարանական ընդդիմությունը, որ առավոտյան չէր մասնակցել 2023թ. բյուջեի կատարողականի քննարկմանը, հիմա դահլիճում է։

Քննարկումն սկսվել էր վարչապետի ելույթով։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հարցրեց՝ համաձայն օրակարգի՝ Վահե Ղազարյանը պետք է մասնակցեր նիստին։

«Ուրեմն Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա հանձնաժողովի նիստին», – հայտարարեց պատգամավորը։

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ, նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. – «Ոչ, ձեզնից ոչ ոք չի վախենում»։

Դահլիճում բանավեճ սկսվեց։ Չնայած պատգամավորների հարցերին, թե ինչու նիստին չի ներկայացել նախարար Վահե Ղազարյանը, որն, ըստ օրակարգի, պետք է լիներ ԱԺ-ում, որևէ բացատրություն չհնչեց ոչ նրա տեղակալների, ոչ նիստը վարող Անդրանիկ Քոչարյանի կողմից։

Վարչապետի հրաժարականը պահանջող շարժման անդամները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, գտնվում են Ներքին գործերի նախարարության մոտ։ Նրանք այնտեղ են գնացել ՝ խոսելու ոստիկանների գործողությունից։ Ոստիկանության ներկայացուցիչները սրբազանին փոխանցեցին, որ նախարարը պատրաստ է հանդիպել նրա հետ, սակայն ոչ հանրային ձևաչափով։ Այս առաջարկը մերժվեց։

 

Բյուջեի քննարկմանը ֆինանսների նախարարը, ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե որքան են կազմում 2023 թվականին ՆԳՆ -ում պարգևավճարները, միայն նշեց՝ այն կազմում է պլանավորած ծախսի 16 տոկոսը։ Արդյոք հետագայում այս թիվը փոխվել է, ֆինանսների ՔՊ-ական նախարարն ասաց՝ թիվն այս պահին ձեռքի տակ չկա:

«Ծանրաբեռնված աշխատանքի պայմաններում բնական է որ մարդիկ պարգևավճար ստանան»,- թեման շարունակելով՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.