Վարչապետը կամրջաշինության ոլորտում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով քանդված կամուրջների վերակառուցման և նոր կամուրջների կառուցման գործում ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը։

«Շատ կարևոր է, որ մենք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ ենք ստացել միջազգային գործընկերներից։ Կարծում եմ, որ հատկապես կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ կոնկրետ աջակցություն ցուցաբերեն»,- Կառավարության մայիսի 30-ի նիստի ժամանակ ասաց Փաշինյանը։

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին տեղեկացրեց, որ մի շարք միջազգային մեխանիզմներ կան, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում, և կան միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամություն են հայտնել։

«Հատկապես, կան գործընկերներ, ովքեր հենց մոդուլյար կամուրջների հարցում մեզ կարող են շատ օգնել։ Մենք հիմա այն փուլում ենք, որ մեզ պետք է առավելագույնս արագ հստակեցնել, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից: Այդ հարցում հույսներս մեծապես դնում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վրա։ Այն պահին, երբ ամբողջական և հստակ քանակներ և տեսակներ ունենանք, մենք կարող ենք կոնկրետ դիմել»,-եզրափակեց Միրզոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.