«Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել են Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» գիտակրթական հիմնադրամին պատկանող կրթահամալիրի հանրային սննդի կառույցում՝ ճաշարանում (ք․Երևան): Հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

  • հանրային սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում, որ բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
  • ճաշարանը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,
  • պատերի մակերեսները պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • չի ունեցել սննդային թափոնների համար նախատեսված փակ բեռնարկղեր։

Հանրային սննդի կառույցի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Կասեցվել է ավտոտնակից մսեղիքի վաճառքը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն վերջին 1 տարում կասեցրել է սննդամթերքի ներմուծման 11 դեպք |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.