Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են կովկասյան տարածաշրջանի զարգացումները |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը Չեխիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի շրջանակում քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Դրա մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

Միացյալ Նահանգների արտաքին գերատոսչության հաղորդագրոթյան մեջ, մասնավորապես, ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենն այսօր Պրահայոմ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Չեխիայում ընթացող ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Գազայում հրադադարի համաձայնության հասնելու ջանքերը, ուղղված պատանդների ազատ արձակման ապահովմանը, ինչպես նաև Գազային մարդասիրական օգնության ավելացման և տարածաշրջանային անկայունությունը կանխելու կարևորությունը: Նրանք քննարկել են նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը աջակցելու հնարավորությունները»,- տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.