Ռուսաստանի դիրքորոշումը հյուսիսկորեական կարգավորման հարցում բաց է.Վլադիմիր Պուտին |news.am|

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խնդրել է ԱՄՆ-ին տեղեկացնել Վլադիվոստոկում բանակցությունների արդյունքների մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ռուսաստանի դիրքորոշումը միշտ բաց է, ոչ մի դավադրություն չկա։ Ավելին, Հյուսիսային Կորեայի առաջնորդը ինքն է խնդրել մեզ ամերիկյան կողմին տեղեկացնել իր դիրքորոշման մասին, այն հարցերի մասին, որոնք առաջ են գալիս այն գործընթացների հետ կապված, որոնք տեղի են ունենում Կորեական թերակղզում, այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է նրա շուրջ։Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»,- լրագրողներին ասել է Պուտինը։

Պուտինը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ երկաթուղու անցկացման նախագիծը՝ կապված Ռուսաստանի հետ։

«Մենք խոսում ենք այդ մասին ոչ առաջին տարին։ Դա նաեւ ուղիղ հաղորդակցություն է Կորեական թերակղզու հարավի ու հյուսիսի հետ՝ Տրանսսիբ ելքով։ Խողովակաշարային տրանսպորտի անցկացման, գուցե նավթի ու գազի մասին խոսելու հնարավորություն»,- ասել է Պուտինը բանակցությունների արդյունքների հիման վրա։
Նա նաեւ ավելացրել է, որ կարելի է խոսել նաեւ էլեկտրագծերի անցկացման հնարավորության մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.