ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ $8,6 մլն կհատկացնի ՀՀ կառավարությանը |panarmenian.net|

panarmenian.net։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակը լրացուցիչ մոտ $8,6 մլն կհատկացնի ՀՀ-ին՝«Առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված» գործակցության համաձայնագրի շրջանակում։
Գրասենյակի կողմից առաջարկը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստի օրակարգում։

Այդ գումարով ԱՄՆ ՄԶԳ-ն կօժանդակի Հայաստանին՝ արագացնելու առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման կայացման գործընթացը, որի իրագործման շրջանակում ծրագրի իրականացումն առավելապես կնպաստի քաղաքացիների առավել ակտիվ մասնակցությանը ժողովրդավարական և սոցիալական բարեփոխումների գործընթացին:

«Նշված փոփոխությամբ տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն էլ ավելի կխթանի պետական հաստատությունների քաղաքացիական մոնիթորինգի համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեխանիզմների հզորացմանը, բաց և մասնակցային ընթացակարգեր կիրառելու հարցում Կառավարության կարողությունների բարելավմանը,

ծառայությունների տրամադրման և որոշումների կայացման ընթացակարգերն առավել թափանցիկ դարձնելու հարցում համայնքային մարմինների տեխնիկական կարողությունների հզորացմանը, պետական օժանդակությամբ գործող մեխանիզմների մշակմանը, ազգային մասշտաբով բարեփոխումների առաջընթացի մշտադիտարկմանը և դրանց ազդեցության գնահատմանը», – ասվում է հիմնավորման մեջ:

Նշվում է նաև, որ իրականացվող օժանդակությունը կարող է ներառել նաև ընտրական գործընթացների թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարելավում, աջակցություն բարելավված ընտրական վարչարարությանը և վերահսկողությանը, ինչպես նաև ընտրական դաշտի բարելավում, արդյունավետ ռազմավարական հաղորդակցության արշավների և հանրային շփումների խրախուսում, ներառական քաղաքական գործընթացների ընդլայնում և քաղաքական հաշվետվությունների ինստիտուտների ամրապնդում, խորհրդարանի հետ ընտրողների կապերի ամրապնդում և քաղաքականության և կոնկրետ հարցերի շուրջ բանավեճերի դյուրացում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.