azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի պաշտոնակատար, երկրի առաջին փոխնախագահ Մոհամադ Մոխբերի հետ։
Հեռախոսազրույցում քննարկվել են Ադրբեջանի Զանգելանի շրջանը Իրանի տարածքով Նախիջևանին միացնելու ճանապարհա- տրանսպորտային գիծ ստեղծելու աշխատանքները, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդագրությունը։