Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը և Ղազախստանն ստորագրել են ռազմական ոլորտում համագործակցության միջկառավարական փաստաթուղթ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ մամուլի ծառայության տեղեկատվության՝ փաստաթուղթն ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Ադրբեջան ժամանած Ռուսլան Ժակսիլիկովի բանակցությունների արդյունքներով:

Ժակսիլիկովն ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է դիտարկելու «Բիռլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք կանցկացվեն հուլիսին Ակտաուում։ Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զորակազմերը։

«Նախարարների հանդիպմանը հատկապես ընդգծվել է համատեղ վարժանքների անցկացման կարևորությունը երկու երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով», – Պաշտպանության նախարարության  հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.