news.am: Ամբողջ Եվրոպայով մեկ կիրակի բացվել են ընտրատեղամասերը․ Եվրամիության 20 երկրների ընտրողները քվեարկում են Եվրախորհրդարանի ընտրություններում, որոնք, ինչպես սպասվում է, կարող են փոխել աշխարհի ամենամեծ առևտրային բլոկի ապագա ուղղությունը, գրում է AP-ն։
Ուկրաինայի պատերազմը, կլիմայական քաղաքականության ազդեցությունը ֆերմերների վրա և միգրացիան․ սրանք այն հարցերից մի քանիսն են, որոնք հուզում են ընտրողներին արևմուտքում Պորտուգալիայից մինչև Ավստրիա, արևելքում Լեհաստանից մինչև Միջերկրական ծովում գտնվող Կիպրոս, երբ նրանք քվեարկում են Եվրախորհրդարանի 720 անդամների օգտին:
Քվեարկության կիրակնօրյա մարաթոնն ավարտում է քառօրյա ընտրական շրջանը, որը Նիդեռլանդներում սկսվել էր հինգշաբթի օրը:
Հինգ տարին մեկ անցկացվող ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն կարող հրապարակվել մինչև ԵՄ 27 երկրներում վերջին ընտրատեղամասերի փակվելը:
ԵՄ օրենսդիր մարմնի ընտրություններն անցկացվում են չորս օրերից մեկում՝ հունիսի 6-9-ը՝ կախված յուրաքանչյուր երկրի քվեարկության ազգային ավանդույթներից։