Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

aysor.am: Ամենաբարդ հարցն եք տալիս, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ցեղասպանությունից 100 տարի անց ինչո՞վ է պայմանավորվում Անկարայի ժխտողականությունը։

«Ուղղակի չի տեղավորվում, թե որքանով անհնար է այդ քայլն անելն ու առերեսվելը պատմության հետ, այդ համարձակությունն ունենալը որքանով է խոչընդոտ իշխանությունների համար։ Դա ամենամեծ խնդիրն է, բայց սա նաև պատգամ է, որ մենք՝ որպես ժողովուրդ, ցեղասպանությունը հաղթահարել ենք», – ասաց արտաքին գործերի նախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է Երևանը Անկարայի հետ հաշտեցման նոր գործընթաց սկսի՝ բացելու հայ-թուրքական սահմանը, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց.

«Դժբախտաբար, պաշտոնական Անկարայից եկող լուրերը հուսադրիչ չեն։ Մենք երբևէ չենք ասել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Հուսով եմ, որ ԱՄՆ-ն չի զոհաբերի մեր հարաբերությունները С-400-ների պատճառով». Էրդողան |tert.am|

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.