Մեկ անձից հրատապ կատարվող գնումները նվազել են՝ կազմելով ընդհանուրի 6 տոկոսը. նախարար |tert.am|

tert.am: Հայաստանում «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում 2023-ին զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը: Այս մասին խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«2023 թվականին «հրատապ մեկ անձով» իրականացված ընթացակարգերի դերն ընդհանուր գնումներում զգալիորեն նվազել է՝ կազմելով ընդհանուրի շուրջ 6 տոկոսը՝ 2022 թվականի 10 տոկոսի համեմատ: Համաձայն մեր գնահատականների՝ առանց ԼՂ ճգնաժամի՝ այս ցուցանիշի մակարդակը կարող էր նվազ լինել անգամ 5 տոկոսից»,-ասաց Հովհաննիսյանը:

Մրցակցային ընթացակարգերի դերն ընդհանուրի մեջ աճել է՝ կազմելով 87.6 տոկոս՝ 2022-ի 83 տոկոսի համեմատ: Այս միտումը շարունակվել է նաև 2024 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում, ցուցանիշն աճել է մինչև 94.2 տոկոս՝ 2023 թվականի նույն ամիսների 88.3 տոկոսի համեմատ:

Նախարարը հավելեց, որ հաճախ մրցույթներում հաղթած մասնակիցները չեն կարողանում մատակարարել այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք հանձն են առնում: Մատակարարվող ապրանքները կամ ծառայությունները հաճախ իրագործում են մեծ ուշացումներով և չեն ապահովում պահանջված որակական, տեխնիկական բնութագրիչները:

«Ուստի գնումների համակարգը բարելավելը միայն կարգավորումների բարելավման հարց չէ: Գնումների համակարգը բարելավելը միակողմանի, միայն մեզնից կախված գործառույթ չէ, այլ նախևառաջ հիմնականում կարողությունների հարց է: Պատվիրատուն հստակ և բոլոր մանրամասնություններով պետք է իմանա, թե ինքն ինչ է ուզում ստանալ, պետք է կարողանա նկարագրել ուզածն ու գնահատական տալ ստացված արդյունքին»,-ասաց նախարարը:

Ֆինանսների նախարարությունն այս ուղղությամբ, նրա վստահեցմամբ, ընթացակարգերը պարզեցնելուն զուգահեռ ակտիվացրել է խորհրդատվական գործառույթը, տրամադրել է աջակցություն ավելի քան 1800 ընթացակարգի: Արդյունքն այն է, որ մրցակցային ընթացակարգերում միջին մասնակցությունը 2022 թվականի 1.9-ից աճել է՝ 2023-ին հասնելով 2.2-ի: Թիրախը միջինում 3 մասնակիցն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.