armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ եթե ժողովուրդը ցանկանա կառավարությունը փոխել, դա կանի:
Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ընդդիմության՝ կառավարության հրաժարականի վերաբերյալ պահանջին՝ վարչապետը նկատեց, որ ընդդիմությունն ուրիշ բան պետք է ներկայացներ, սակայն ուղերձ է ներկայացրել խորհրդարան: Գլխադասային հանձնաժողովում այդ հարցով քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր ներկա չի եղել:
«Ես այսօր առավոտից դահլիճում եմ, չլսեցի, որ ընդդիմությունը որևէ բան պնդեր»,–հավելեց նա:
Անդրադառնալով հնարավոր հրաժարականի վերաբերյալ հարցին՝ վարչապետը վստահեցրեց. «Եթե Հայաստանի ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, Հայաստանի ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն»:
Անդրադառնալով Ազգային ժողովի շենքի հավաքված շուրջ ոստիկանական ուժերին՝ նա ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները:
«ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի և ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,-նշեց Փաշինյանը:
Ընդդիմադիր «Հայաստան» և « Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ հունիսի 17–ին կանցկացվի ԱԺ արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում կլինի ընդդիմության ներկայացրած՝ կառավարության հրաժարականի մասին ուղերձը: