Զիջումների սահմանը Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետրն է․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն հարցին, թե որն է Հայաստանի զիջումների սահմանը։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նա հիշեցրեց, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Հայաստանը կամ պետք է գնար զիջումների, կամ պատերազմի ճանապարհով։

«2018 թվականից ամենամեծ խնդիրը, որի հետ ես և մենք առնչվել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հետևյալն է եղել, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնայինք զիջումների կամ պատերազմի ճանապարհով։ Սերժ Սարգսյանի ասած տրամաբանության մեջ։ Եվ ես ինձ այդ հարցը տվել եմ, ասել եմ՝ լավ, այս զիջումը անենք, այս զիջումը անենք, այն զիջումը անենք, և ո՞րտեղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը։ Եվ չեմ կարողացել ստանալ այդ հարցի պատասխանը։

Հիմա այդ հարցի պատասխանը ես ունե՞մ։ Այո, ես այդ հարցի պատասխանը ունեմ և այդ հարցի պատասխանն է Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քկմ է։ Այն ժամանակ բոլոր առումներով ոչ թե շատ դժվար, այլ անհնար կլիներ ասեի՝ ժողովուրդ, մենք պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն այն տրամաբանությամբ, որ լինի համատեղ կառավարմամբ և մեր զիջումների սահմանը պետք է լինի 29 հազար 743 քկմ-ը»,- ընդգծեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այն ժամանակ անհնար կլիներ նման հայտարարությամբ հանդես գալը։

«Ես ինքս ինձ չէի կարող դա համոզել և դա իմ ամենամեծ սխալն է և ձախողումն է։ Այո, պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա։ Եվ այսօր դրա համար եմ անում դա, ես դա պետք է վերցնեմ իմ վրա, որովհետև եթե չվերցնեմ, ուրիշ ոչ-ոք չի վերցնի»,-եզրափակեց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.