Ըստ Փաշինյանի՝ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ |azatutyun.am|

azatutyun.am: Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մեղադրեց ցուցարարներին, ոստիկանության պատը ճեղքելու համար՝ պնդելով՝ որպեսզի հարձակում գործեն խորհրդարանի վրա: Իսկ ոստիկանությունը, ըստ գործադիրի ղեկավարի, պաշտպանել է օրնսդիր ինստիտուտը:

Փաշինյանը նաև տվյալներ ներկայացրեց՝ նշելով, որ տուժել է 18 ոստիկան և 83 քաղաքացի, բոլոր վնասվածքները եղել են թեթև և միջին ծանրության, այս պահին հոսպիտալացված է 16 անձ:

«Երեկ այս դահլիճում ինձ նկար էին ցույց տալիս ու փորձում համոզել, որ քաղաքացու ձեռք է պոկվել, մինչդեռ ակնհայտ է, որ նման բան չկա: Քաղաքացին վիրահատվել է, և նրա ձեռքի մատներից 3 հեռացվել են, ինչի համար ցավում եմ», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև պնդեց՝ ըստ կարդրերի, քաղաքացին ինքն է վերցրել հատուկ միջոցը գետնից, «այսինքն՝ եթե չվերցներ, դա տեղի չէր ունենա»:

Վարչապետը նաև հայտարարեց՝ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների սադրիչները պետք է պատասխանատվության եմթարկվեն: «Մենք չենք եղել և չենք լինի թույլ իշխանություն», – ասաց գործադիրի ղեկավարը։

Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 101 քաղաքացիական անձ է դիմել բուժօգնության, այսօր առավոտյան 85-ը դուրս է գրվել։ ՆԳՆ-ն էլ հաղորդել էր վիրավորված 16 ոստիկանի մասին։ Հատուկ միջոցներից տուժածների թվում նաև ԶԼՄ ներկայացուցիչներ կան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.