ՀՀ Ազգային ժողովը հաստատել է 2023 թվականի բյուջեի կատարողականը |1lurer.am|

<di1lurer.am: v>Հունիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովը 67 կողմ ձայներով ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Հաշվետու տարում պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,358,783,606.4 հազար դրամ դրամ, ծախսերը՝ 2,547,649,891.9 հազար դրամ, պակասուրդը եղել է 188,866,285.5 հազար դրամ:

2023 թվականին գրանցվել է 8.7% տնտեսական աճ, կանխատեսվել էր 7.0%:

Գնաճը կազմել է 2%՝ զգալիորեն դանդաղելով նախորդ տարվա համեմատությամբ, գործազրկության մակարդակը նվազել է 0․9 %-ային կետով և կազմել 12․6%, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6 %-ով:

Տարեվերջին պետական պարտքը կազմել է 11,845.4 մլն ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել է 6501.5 (ընդհանուրի 54.9%-ը), իսկ ներքինը՝ 5343.9 մլն ԱՄՆ դոլար (ընդհանուրի 45.1 %-ը):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.