armenpress.am։ Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ Է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ: Համապատասխան հայտարարությունը նա ապրիլի 24-ին արել Է Վաշինգտոնում ունեցած ելույթի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լատինական Ամերիկայի բոլոր երկրները, բոլոր նրանք, որոնք մտնում են Լիմայի խմբի մեջ, պետք Է պատժամիջոցներ սահմանեն»,- ասել Է Ալմագրոն, որի խոսքը մեջբերում Է EFE գործակալությունը:
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը նաեւ հավելել Է, որ պատժամիջոցները չեն ազդում Բոլիվարյան Հանրապետության բարդ հումանիտար իրադրության վրա: «Պարենի պակասը (Նիկոլաս) Մադուրոյի վարչակարգի գործողությունների հետեւանքն Է, որն սկսել Է երկիրը ղեկավարել պատժամիջոցների սահմանումից առաջ»,- պարզաբանել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: