armenpress.am: ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին Էական բացառություններ Է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում: Այդ մասին հայտնել Է Associated Press-ը:
Գործակալությունը նշում Է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն ձեռնարկել Է միջոցներ՝ որոնց շնորհիվ օտարերկրյա կառավարական կառույցների եւ ընկերությունների այն աշխատակիցները, որոնք աշխատել են ԻՀՊԶ-ի եւ դրա հետ կապված կազմակերպությունների հետ, չեն ենթարկվում Միացյալ Նահանգների տարածք մուտքի արգելքին:
Այսպես, ծանուցումներից մեկում, որոնք հրապարակված են ԱՄՆ-ի Դաշնային գրանցամատյանում, ասված Է, որ պատժամիջոցները «չեն վերաբերի օտարերկրյա կառավարությունների նախարարությունների, դեպարտամենտների, գործակալությունների կամ որեւիցե միավորման», եթե միայն դրանց իսկ դեմ արդեն սահանափակող միջոցներ չեն գործում»:
Փոմպեոն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչելու այդ բացառությունները: ԱՄՆ-ն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմն ահաբեկչական կազմակերպությունների ցանկ Է մտցրել ապրիլի 16-ին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: