Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը. Ֆիդան |tert.am|

tert.am: Թուրք-ադրբեջանական միասնությունը շարունակելու է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Նա այս մասին գրում է X. սոցկայքի իր էջում:

«Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, որոնք կապված են բարեկամության և անսասան եղբայրության խորը կապերով։ Շուշայի (Շուշիի-Խմբ.) հռչակագրով ամրագրված այս միասնությունը շարունակելու է մնալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխիքը։ Հուսով եմ, որ մեր սերն ու եղբայրությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ներքո հավերժ կմնա», – գրել է նա:

Շուշիի հռչակագիրը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին՝ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: Ստորագրումը տեղի է ունեցել օկուպացված Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.