Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվայի Սեյմասի աշխատակազմի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջի գրառումից, որին կցված է նաև տեսահոլովակ․
«Աշխատանքային քննարկում, փորձի փոխանակում ու կարողությունների զարգացում:
Խորհրդարանում հյուրընկալվել են Լիտվայի Սեյմասի աշխատակազմի ներկայացուցիչները:
Հյուրերն առավել հետաքրքրվել են օրենքների նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունների մշակման գործընթացով, «Ամառային դպրոց» ծրագրով ու խորհրդարանական աշխատանքներին երիտասարդների ներգրավելու փորձառությամբ», նշված է հաղորդագրությունում։