Վրաստանի հետ հարաբերությունները գերազանց են․ Փաշինյան |news.am|

news.am: Վրաստանի հետ հարաբերությունները կայուն են։ Այս մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, հնարավոր է հայ-վրացական հարաբերությունների վրա անդրադառնում են այն հակամարտությունները, որոնցում երկու կողմերն էլ գտնվում են։ «Սակայն ճիշտ չէ մի շարքի մեջ դնել բոլոր հակամարտությունները։ Ոչ մի հակամարտություն նման չէ մյուսին, չկան ընդհանուր ձեւեր, չկան ընդհանուր բանաձեւեր դրանց կարգավորման համար՝ ո՛չ Աբխազիայում, ո՛չ Հարավային Օսիայում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում։

Իսկ Վրաստանի հետ հարաբերությունները համարում եմ գերազանց։ Սակայն դա չի նշանակում, որ անհարթություններ չկան, սակայն Վրաստանի վարչապետի հետ մենք կառուցողական երկխոսության մեջ ենք, մեր հարաբերությունները բարեկամական են, մենք շատ հաճախ ենք շփվում՝ ինչպես պաշտոնապես, այնպես էլ ոչ պաշտոնական պայմաններում»,- նշել է վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.