factor.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոսիա 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության վերականգնումը: «Կարծում եմ, որ բոլորիս համար հասկանալի է, որ երկխոսությանը ոչ մի այլընտրանք չկա»,- ասել է Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծել է նաև, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրական ազգեր են՝ վստահություն հայտնելով, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կվերականգնվի երկխոսությունը: